Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ապօրինությունը վաղեմության ժամկետ չունի

Ապօրինությունը վաղեմության ժամկետ չունի
01.08.2026 | 12:29

Մեկ հոգու հրահանգով կարելի է խուզարկել, գետնին տապալել, զրկել ունեցվածքից, փորձել տրորել պատիվն ու արժանապատվությունը։

Բայց եկեք տանք ամենակարևոր հարցը. իսկ ո՞վ է վճարելու այս ամենի գինը, երբ վարագույրն իջնի։

Պատմությունը և իրավագիտությունը գիտեն մեկ անխախտ հոգեբանական կանոն. «Ես ընդամենը հրաման էի կատարում» ձևակերպումը որևէ դատարանում արդարացում չէ։

Երբ համակարգը դառնում է մեկ անձի կամքի կուրորեն կատարողը, դրանում ներգրավված յուրաքանչյուր օղակ՝ ստորագրող դատավորից ու քննիչից մինչև դռները ջարդող հատուկ ջոկատայինը, մոռանում է մի պարզ ճշմարտություն.

1. Հրահանգ տվողը միշտ պատսպարվում է քաղաքական վահանով։

2. Ապօրինի կատարողը մնում է դեմ առ դեմ օրենքի ու սեփական խղճի հետ։

ՈՒնեզրկելն ու մարդուն հանրային դաշտում «ոչնչացնելու» փորձերը ոչ թե պետական ուժի, այլ համատարած վախի դրսևորում են։ Երբ իշխանությունը չունի իրավական փաստարկ, գործի է դրվում ֆիզիկական ու մեդիա բռնությունը։

Այսօրվա ապօրինությունները ոչ թե լռեցնում են, այլ ամրագրում են այն փաստը, որ համակարգը կորցրել է իրավական հենարանը։

Ամեն մի տապալված դռան, ամեն մի անհիմն կալանքի ու ունեզրկման համար պատասխանատվությունը չի անհետանալու։ Օրենքի խախտումը չունի վաղեմության ժամկետ, իսկ հլու-հնազանդ կամակատար լինելը երբեք չի սրբում անձնական պատասխանատվությունը։

Մտածե՛ք դրա մասին այսօր, քանի դեռ հրահանգ տվողն ու կատարողը չեն փոխվել տեղերով։

Ազատություն վարչախմբի կողմից ապօրինաբար կալանավորված բոլոր հայրենատեր հայերին։

Հայկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3596

Մեկնաբանություններ